Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

21.06.2024


Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։
Օրակարգում քննարկվեցին ամառային զորակոչի անցկացմանը վերաբերող հարցեր, որից հետո ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։
Հանձնաժողովը նաև քննարկեց զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների փոխգործակցության արդյունքները, որոնց վերաբերյալ մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստի ավարտին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը զեկուցեց 2024 թվականի հունիսի 24-ից մեկնարկելիք ամառային զորակոչի մասին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52