Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

19.06.2024


Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 28 միլիոն 439 հազար դրամ, որից 13 միլիոն 889 հազար 400 դրամը ՀՀ կառավարության, 14 միլիոն 549 հազար 600 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծաղկաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 299 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերից և ավարտվել 2023 թվականի մայիսին։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ծաղկաշենի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ փողոցներում՝ շուրջ 1400 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 40 լուսատու։
Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Ծաղկաշենի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 17 միլիոն 200 հազար 628 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Խաղահրապարակը և պուրակը կառուցվել է Ծաղկաշենի 5-րդ փողոցում։
Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
Ծրագրի շահառու են հանդիսանում Ծաղկաշենի մանկահասակ բոլոր երեխաները։
Ծաղկաշենի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Ծաղկաշեն բնակավայրի մուտքի մոտ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52