Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում սովորողներն այցելել են Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

18.06.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Մարտունու համայնքապետարանի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Մարտունի համայնքի հանրակրթական տարբեր դպրոցների 9-րդ դասարաններում սովորողներն, իրենց ծնողների ու ՆԶՊ առարկան դասվանդող ուսուցիչների ուղեկցությամբ, ճանաչողական նպատակով այցելել են Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։

Այցի ընթացքում դպրոցականները հանդիպել են վարժարանի տնօրենության հետ, զրույց անցկացրել, շրջել վարժարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և հնարավորություններին։
Դպրոցականները հանդիպումներ են ունեցել նաև վարժարանի սաների հետ, զրուցել նրանց հետ, ծանոթացել վարժարանի առօրյային, անցուդարձին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 10:02:30