Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվեց ուսումնավարժություն՝ «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով

14.06.2024

Հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2024 թվականի հունիսի 13-ի թիվ 298-Ա որոշումը՝ հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:
Ուսումնավարժությունն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և ղեկավարման շտաբի պետ՝ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը։
ՈՒսումնավարժությանը ներգրավված էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, Գեղարքունիքի մարզի տարհանման և Գեղարքունիքի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովների կազմերը, փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Ուսումնավարժությունն անցկացվեց համաձայն նախապես հաստատված օրացույցային պլանի։ Մասնակիցները ներկայացրին զեկույցներ՝ ուսումնավարժության ընթացքում իրենց ծառայությունների կողմից կատարված պայմանական գործողությունների մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52