Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակ և Վարդենիս համայնքներում իրականացվել են 2024 թվականին գյուղոլորտում նախատեսված պետական աջակցության ծրագրերի իրազեկման աշխատանքներ

14.06.2024

Հունիսի 13-ին ՀՀ էկոնոմիակայի նախարարության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության աշխատակացիները, երկու գերատեսչությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում տնտեսվարողներին և շահագրգիռ այլ անձանց իրազեկել են 2024 թվականին գյուղոլորտում նախատեսված և ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը։
Բանախոսներն անդրադարձել են ՀՀ պետական աջակցությամբ իրկաանացվող հետևյալ ծրագրերին․
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», « 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» , «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման», «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման», «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության», «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության», «Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցության», «Հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրերին, կազմակերպել քննարկումներ, պատասխանել ներկաներին կողմից բարձրացված հարցերին։
Ծրագրերի իրազեկման աշխատանքներին մասնակցել են նաև Վարդենիսի և Ճամբարակի համայնքապետարանների աշխատակազմերի գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52