Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային տեսազանգ ունեցավ Իզերի դեպարտամենտի համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ

12.06.2024

ՀՀ Գեղարքարունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային տեսազանգ ունեցավ Պատրիկ Կուրտոի Patrick Curtaud՝ Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահի հետ։
Կողմերը քննարկեցին համագործակցության շրջանակներում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա անելիքները։
Քննարկման առանցքային թեմաներից էր նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության ոլորտի կարիքները, մարզում Ֆրանսիական փորձի ներդրումը, որն էլ այսուհետ կդառնա վերոնշյալ համագործակցության առանցքներից մեկը։
Բանակցության արդյունքում որոշվեց, որ սույն թվականի հուլիսի առաջին կեսին Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական պալատի ներկայացուցիչները կայցելեն Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզի առանձնահատկություններին, ինչի արդյունքում էլ կծավալվեն հետագա աշխատանքները։
Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեին և մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոին հրավիրեց Գեղարքունիք՝ տեղում տեսնելու համագործակցության արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքները։
Մարզպետի հրավերին հաջորդեց Պատրիկ Կուրտոյի փոխադարձ հրավերը՝ 2024թ․-ի նոյեմբերին Իզերում կայանալիք Հայաստանի ամսվան նվիրված միջոցառմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52