Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

10.06.2024

Տեղեկացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզի Գավառ և Մարտունի խոշորացված համայնքներում վերաբնակություն հաստատած ընտանիքներին, որ 2024 թվականի հունիսի 12-ին ժամը 13։00-ին՝ Գավառի արվեստի դպրոցի դահլիճում, իսկ ժամը 16։00-ին՝ Մարտունու համայնքապետարանի դահլիճում տեղի կունենան հանդիպումներ, որի ընթացքում բանախոսները հանդիպման մասնակիցներին կիրազեկեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացողները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերը կարող են ուղղել բանախոսներին և ստանալ պարզաբանումներ՝ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52