Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

10.06.2024

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Քաղաքաշինության և կրթության ոլորտների պատասխանատուների հետ քննարկումներ ծավալվեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում հաստատված դպրոցների և կրթահամալիրների կառուցման ընթացակարգերի, ինչպես նաև՝ որոշ համայնքներում նորակառույց մանկապարտեզների և մշակույթի տների համար գույքի ձեռքբերման հետ կապված հարցերի շուրջ։
Խոսվեց նաև մարզում նկատված ապօրինի շինարարություների կանխման, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացման, ճանապարհների ամառային սպասարկման, սուբվենցիոն ծրագրերի ժամկետների գույքագրման հետ կապված հարցերի, բազմաբնույթ ու առաջնահերթ այլ անելիքների մասին։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստացան մի շարք նոր հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52