Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ անցկացվեց «Օդային հարձակման դեպքում հրդեհաշիջումը, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք

07.06.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը մարզպետի աշխատակազմի հետ միասին հունիսի 7-ին աշխատակազմի վարչական շենքում անցկացրին «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, որին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, մարզային փրկարարական վարչության, Գավառի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցները, Գավառ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները, «Ամքոր-Հայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Գասպարյանը։
Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ներկաներին և առաջարկեց քննարկման ընթացքում ցուցաբերել մեծ ակտիվություն, ուշադիր և հետևողական լինել տարբեր ծառայությունների մասով նախատեսվող գործառնական պարտականությունների պատշաճ կատարմանը։
Վարժանքն անցկացվեց տեսական և գործնական փուլերով։
Տեսական փուլի ընթացքում մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը խոսեց քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի, իրականացվող հիմնական միջոցառումների, ձևերի, պաշտպանական միջոցառումների կիրառման, ազդարարման և տարհանման համակարգերի և դրանց գործունեության մասին։
Պարզաբանումներ ներկայացվեց նաև Գեղարքունիքի մարզում իրականացվող ազդարարման համակարգերի տեղադրման և դրանց գործունեության վերաբերյալ։
Քննարկման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզին բնորոշ արտակարգ իրավիճակներին, դրանցից պաշտպանվելուն ուղղված միջոցառումների ձեռնարկմանը, առաջարկելով ուշադրության կենտրոնում պահել ի հայտ եկող խնդիրները՝ ռիսկերը ժամանակին կառավարելու նպատակով։
Քաղաքացիական պաշտպանության խնդիրների և գործունեության մասին զեկույցներով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ծառայությունների պետերը, որից հետո գործարկվեցին էլեկտրական շչակներ։
Միջոցառումը եզրափակվեց «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանքի և «Օդային հարձակման դեպքում հրդեհաշիջումը, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի անցկացմամբ։
Խաղարկվեցին բարձրահարկ շենքից տուժածների տարհանման, առաջին բուժօգնության ցուցաբերման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ծառայությունների կողմից վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52