Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի սանը՝ «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթի դիպլոմակիր

07.06.2024

Ամեն տարի Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից Հայաստանի տարածքում կազմակերպվում և անցկացվում է «Կենդանի դասականներ» միջազգային մրցույթը: Այս տարի փառատոնին մասնակցել են շուրջ 2,5 միլիոն երեխաներ՝ աշխարհի 60 երկրներից:
2024 թվականին փառատոնը մեկնարկել է փետրվար ամսից, որին ակտիվորեն մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ շնորհալի աշակերտները:
«Կենդանի դասականներ» միջազգային փառատոնին մասնակցել և «Տեքստի լավագույն ընտրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ձորագյուղի Հ. Ղազարյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սան Խրիստ Էլազյանը /դասատու՝ Քրիստինե Մուրադյան/։
Փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ մայիսի 4-25-ը Խրիստը հրավիրվել է ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը միջազգային եզրափակիչ փուլում, որը տեղի է ունեցել «APTEK» միջազգային մանկական կենտրոնում։
Փառատոնի եզրափակիչ փուլում Խրիստ Էլազյանին շնորհվել է դիպլոմ և մեդալ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35