Նորություններ
Տոնական ծրագիր՝ «Համընդհանուր ներառումը որպես հանրակրթության արդի մարտահրավեր» խորագրով
07.06.2024
Այս շաբաթ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվան №2 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Համընդհանուր ներառումը որպես հանրակրթության արդի մարտահրավեր» խորագրով հանդիպումը, որի շրջանակներում Գեղարքունիքի մարզ հյուրընկալվել և համերգային ծրագրով հանդես են եկել Խարբերդի մանկատան հատուկ խնամքի կարիքներ ունեցող երեխաներից կազմված «Ճախրուկներ» էթնո երգչախումբը, ղեկավարությամբ Մխիթարյան քույրերի։
Երգչախումբը հանդես է եկել հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական և կոմիտասյան երգերի կատարմամբ: Միջոցառմանը ներկա են եղել և իրենց կատարումներով հանդես են եկել հայտնի դաշնակահար Վահագն Հայրապետյանը, երգիչ-երգահան Արթո Թունչբոյաջյանը և քանոնահար Անահիտ Արտյոմյանը:
Համերգային ծրագրի ընթացքում պարային կատարումներով հանդես են եկել նաև Զոլաքար բնակավայրի պարային համութը և Գավառի «Արևների աշխարհ» մանկական կենտրոնի «Արևներ» պարային խումբը։