Նորություններ
Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների աշակերտները ծանոթանում են Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պայմաններին
05.06.2024
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան նախատեսել և 2024 թվականի ապրիլի 29-ից ՀՀ մարզերի դպրոցների բարձր դասարանների աշակերտների հետ անցկացնում է ուսումնական պարապմունքներ, որի ընթացքում դպրոցականները շրջայցի միջոցով ծանոթացնում են ակադեմիայի պատմությանը և սովորելու պայմաններին։
Գեղարքունիքի մարզի դպրոցականների շրջայցը ակադեմիա մեկնարկել է հունիսի 3-ից՝ Սևանի և հունիսի 4-ին՝ Ճամբարակի 10-12-րդ դասարանցիների աշակերտների մասնակցությամբ։ Դպրոցականներին ուղեկցել են ՆԶՊ առարկայի ուսուցիչները։
Միջոցառման նպատակն է բարձր դասարանի աշակերտներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն ակադեմիայում ուսուցանելու առանձնա-հատկությունների և սոցիալական արտոնությունների վերաբերյալ՝ դրանով իսկ բարձրացնելով գրավչությունը զինվորական գործի՝ մասնավորապես սպայի մասնագիտության նկատմամբ:
Գեղարքունիքի մարզի Գավառի, Վարդենիսի և Մարտունու դպրոցների բարձր դասարանների տղաները նույն ծրագրի շրջանակներում ակադեմիա կայցելեն համապատասխանաբար հունիսի 5-ին, 6-ին և 7-ին։