Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

04.06.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում վերակառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբարը։
Փոքր Մասրիկի օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 18 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի վերջերից և ավարտվել նույն տարվա սեպտեմբերին։
Ծրագրի իրականացման արդյունքում վերակառուցվել է Փոքր Մասրիկի օրվա կարգավորիչ ջրամբարը՝ տարողության ավելացմամբ, հիմնանորոգմամբ, ցանկապատմամբ, անվտանգության գոտու ստեղծմամբ։
Խորքային հորից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարը գտնվում էր վթարային, քայքայված վիճակում, որն էապես ազդում էր ջրի մաքրության ու անվտանգության ապահովման վրա։ Բացի այդ, այն իր տարողությամբ չէր բավարարում գյուղի տնտեսությունների կարիքները։
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցման արդյունքում ջրի տարողությունը ավելացել է 144,2 տոննայով, հիմնանորոգվել են պատերը, կառուցվել է հուսալի ծածկ, ցանկապատվել է տարածքը, և այժմ ջուրը տնտեսություններին մատակարարվում է մաքուր, բավարար ու պահանջված քանակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52