Նորություններ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
03.06.2024
Տեղեկացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սևան խոշորացված համայնքում վերաբնակություն հաստատած ընտանիքներին, որ 2024 թվականի հունիսի 5-ին ժամը 15։00-ին Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում բանախոսները հանդիպման մասնակիցներին կիրազեկեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին։
Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվել ցանկացողները հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերը կարող են ուղղել բանախոսներին և ստանալ պարզաբանումներ՝ ծրագրի բաղադրիչների, նրանից օգտվելու մանրամասների վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ