Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի բուժաշխատողները վերապատրաստվեցին Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի մասնագետների կողմից

03.06.2024


ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան Կլոդ Ռոսենին և բժիշկ Պիեռ Շիլինգերին մայիսի 27-31-ը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում անցկացրին վերապատրաստման դասընթացներ՝ մարզի բուժհիմնարկների շուրջ 60 ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար։
Ծրագիրն իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության առողջապահական առանցքի շրջանակներում։
Վերապատրաստման թեման՝ տնային պայմաններում առաջին բուժօգնության արագ և արդյունավետ կազմակերպումն էր։
Ինտերակտիվ վերապատրաստման ընթացքում բուժաշխատողները ցուցաբերեցին մասնագիտական մեծ ակտիվություն, պայմանական իրավիճակից դուրս գալու նպատակով առաջարկեցին գործնական տարբեր լուծումներ, սահմանեցին դրանց հաջորդականությունը, իսկ վերապատրաստողի կողմից հաղորդվեցին թեմային բնորոշ մասնագիտական նոր գիտելիքներ, օգտագործվեցին դիդակտիկ պարագաներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52