Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառումներ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2024

Հունիսի 1 - ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում։
Երաժշտական կատարումներով հանդես են եկել համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների երգի, պարի խմբերը, անհատ կատարողներ, տարբեր մարզաձևերից ցուցադրական ելույթներով հանդես են եկել մարզադպրոցների սաները, փոքրիկների համար անցկացվել են կավճենկարի մրցույթներ, ցուցադրվել են տարբեր խմբակներ հաճախող սաների ձեռքի աշխատանքները, անակնկալ ծրագրով մանուկներին ողջունել են ծաղրածուները, սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսների կերպարները, օրն անկրկնելի դարձնելով և անմոռանալի պահեր պարգևելով երեխաներին։
Միջոցառումներին մասնակցել են համայնքների ղելավարներ և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։
Տոնի առթիվ երեխաներին բաժանվել են նվերներ և պաղպաղակներ։
Հունիսմեկյան միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի մի շարք դպրոցներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35