Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական խոսքը՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով

01.06.2024

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առիթով, որտեղ ասվում է.
«Սիրելի երեխաներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մեր նպատակն է անել հնարավորը, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:
Եվ համոզված եմ, որ մեր բոլոր քայլերը կնպաստեն, որ ձեզանից յուրաքանչյուրն ավելի շատ սիրի մեր հայրենիքն ու հետագայում նաև հոգ տանի նրա մասին, քանզի այն ձերն է և դու՛ք եք նրա վաղվա քաղաքացին:
Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին երջանիկ մանկություն ու անամպ երկինք:
Թող այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52