Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դասընթաց՝ էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ

31.05.2024

«Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Փոքրամասշտաբ էներգաարդյունավետ լուծումներ Հայաստանի Հանրապետության գյուղաբնակների համար» ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, Գավառի համայնքապետարում տեղի է ունեցել էներգաարդյունավետ վառարանների արտադրության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ դասընթաց։
Տեխնիկական դասընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից թվով 15 մետաղագործ վարպետներ, որոնց թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ։
Դասընթացների նպատակն է զարգացնել մետաղագործ վարպետների տեխնիկական հմտություններն էներգաարդյունավետ վառարանների արտադրության և էներգաարդյունավետության տեխնիկական ասպեկտների վերաբերյալ։
«Եթե սովորական վառարանների օգտակար գործողության գործակիցը մոտավորապես 60% է, ապա դասընթացի ժամանակ ներկայացված էներգաարդյունավետ վառարանների ՕԳԳ-ն համապատասխանաբար 77 և 84% է։ Հետևաբար, եթե որպես ջեռուցման միջոց օգտագործվում է վառարան, ապա ավելի նպատակահարմար է օգտագործել Էներգաարդյունավետ վառարաններ։ Դրանով կնպաստեք բնության պահպանությանը և ընտանիքի բարեկեցությանն ու առողջությանը», հանդիպման ընթացքում նշել են բանախոսները։
Ծրագիրը «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։
Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52