Նորություններ
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և ֆրանսիական «Աֆրատ» կազմակերպության ներկայացուցիչները քննարկեցին քայլարշավային տուրիզմին նվիրված փառատոնի կազմակերպման և անցկացման ծրագիրը
31.05.2024
Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտինա Շալինիեի և նույն կազմակերպության Հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սեբաստիան Ֆավիեի հետ։
Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքարունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզում այս տարի նախատեսվող քայլարշավային տուրիզմի փառատոնի կազմակերպման և անցկացման ծրագրի մանրամասները։
Փառատոնը նախատեսվում է կազմակերպել և անցկացնել այս տարվա սեպտեմբեր ամսին։
Առաջիկա օրերի ընթացքում կողմերի համաձայնությամբ կընտրվի փառատոնի անցկացման վայրը։