Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց օլիմպիադայի հանրապետական փուլում և «Պարտաճանաչ զինվոր» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցականներին

31.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզից դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հայտարարված «Պարտաճանաչ զինվոր» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցականներին։
Հանդիպման սկզբում մարզպետը շնորհավորեց առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ու շարադրության մրցույթում հաղթած դպրոցականներին, նրանց մաղթեց հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ, միաժամանակ նշելով, որ գրանցված հաջողությունները փաստում են մարզում կրթության որակի նկատելի բարձրացման մասին։
Կարեն Սարգսյանը խոսեց նաև մարզում իրականացվող դպրոցաշինության, կրթական բարեփոխումների ընթացքի, կրթության ոլորտի հաջողությունների, ինչպես նաև՝ կարևոր ու առաջնահերթ անելիքների մասին։
Մարզպետը առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթած դպրոցականներին հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհված դիպլոմները և գովասանագրերը, իսկ «Պարտաճանաչ զինվոր» շարադրության հաղթողներին՝ հավաստագրերը։
Կարեն Սարգսյանը առարկայական օլիմպիադայում հաղթած աշակերտներին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից մարզի դպրոցներում հայտարարված «Պարտաճանաչ զինվոր» խորագիրը կրող շարադրության մրցույթի բովանդակության, նպատակների ու արդյունքների մասին։
«Առաջին անգամ «Պարտաճանաչ զինվոր» խորագիրը կրող շարադրության մրցույթը մարզի դպրոցներում կազմակերպվել և անցկացվել է 2022 թվականին։ Շարադրության մրցույթի հաղթողներին մեր միջնորդությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տվել է արձակուրդ, որի ընթացքում նրանք հանդիպում են ունեցել իրենց դպրոցներում ու ներկայացրել պարտաճանաչ զինվորի կերպարը։ Ուզում եմ հավատացնել, որ այս անգամ ևս մեր միջորդությամբ զինվորական ծառայության ընթացքում ձեզ կտրվի արձակուրդ ու կհորդորեմ ձեզ՝ անպայման այցելել ձեր դպրոցներ ու անձնական օրինակով ներկայացնել հայրենիքի իսկական պաշտպանի կերպարը»,-շարադրության հաղթողներին դիմեց մարզպետը։
«Պարտաճանաչ Զինվոր-2024» խորագիրը կրող մրցույթում հաղթելու համար Գեղարքունիքի մարզպետը հավաստագրեր շնորհեց Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտներ Կարեն Գրիգորյանին, Զովաբերի միջնակարգ դպրոցի աշակերտ Կարեն Բարեղամյանին, Սոթքի միջնակարգ դպրոցի աշակերտ Աշոտ Նունեյանին, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Վահե Դվոյան և Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտ Հայրիկ Գրիգորյանին։
Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցած 70 աշակերտներից 13-ն արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների, 10 աշակերտ՝ գովասանագրերի։
Դիպլոմակիր աշակերտներից 2-ը ստացել են 1-ին, 3-ը՝ 2-րդ, 8-ը՝ 3-րդ կարգի դիպլոմներ։ Նրանք ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են նաև անվանական կրթաթոշակի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը առաջին կարգի դիպլոմի արժանացած երկու աշակերտներին խրախուսեց նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով։
ՀՀ Գեղարքունիքի մարզից դպրոցականների 2023-2024 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին առաջին կարգի դիպլոմի են արժանացել Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արամ Մարտիկյանը՝ «Պատմություն» և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Գասպարյանը՝ «ՀԵՊ» առարկաներից։
2-րդ կարգի դիպլոմի են արժանացել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Թադևոսյանը՝ «Աշխարհագրություն», Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աիդա Սիրականյանը՝ «Հայոց լեզու» և Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ «Գրականություն» առարկաներից։
3-րդ կարգի դիպլոմի են արժանացել Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Ալեքսանյանը՝ «Աշխարհագրություն, Սևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Բենիամին Հայրապետյանը՝ «Քիմիա», Մարտունու ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արաբո Գորոյանը՝ «Պատմություն», Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Բաղդասարյանը՝ «Գերմաներեն», Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հայուհի Միքայելյանը՝ «Հայոց լեզու», Գավառի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Մանուկյանը՝ «Հայոց լեզու», Ներքին Գետաշեն գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լենա Սարգսյանը՝ «ՀԵՊ», Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Վերա Երեմյանը՝ «ՀԵՊ» առարկաներից։
Դպրոցականների առարկայական օլիմպիադաներին լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար գովասանագրեր են ստացել Մարտունու Ս. Դարբինյանի անվան N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արեն Ավետիսյանը՝ «Աշխարահագրություն», Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալեք Թառոյանը՝ «Աշխարահագրություն», Սարուխան գյուղի Ս. Մակարյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Աբել Խաչատրյանը՝ «Պատմություն», Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Մկրտչյանը՝ «Պատմություն», Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Բաղդասարյանը՝ «Պատմություն», Նորատուս գյուղի N 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մոնիկա Սամվելյանը՝ «Հայոց լեզու», Սևանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մելիքյանը՝ «Հայոց լեզու», Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նունե Բորյանը՝ «Հայոց լեզու», Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N7 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Սիմոնյանը՝ «Ռուսաց լեզու» և Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նվեր Մամաջանյանը՝ «ՀԵՊ» առարկաներից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52