Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն

29.05.2024

Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։
Քաղաքացիները մարզպետին դիմեցին դրամական օգնության, բնակարան կառուցելու նպատակով տնամերձ հողամասի ձեռքբերման, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով հողի կարգի փոփոխության, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու խնդրանքով, այլ հարցերով։
Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 060-65-06-12 հեռախոսահամարին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52