Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Սոթք բնակավայրում

29.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանի ուղեկցությամբ Սոթք բնակավայրում դիտարկեց 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին։
Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը՝ 120մլն․ 66հազ․ 500 դրամ է, որից 2023թ․-ին ծախսվել է 40մլն․ 82հազ․ 900դրամը։
2024թ․-ին ՀՀ կառավարության որոշման համաձայն թվով 4 տների կառուցման աշխատանքները ավարտելու նպատակով հատկացվել է ևս 79մլն․ 983հազ․ 610 դրամ։
Աշխատանքները մեկնարկել են 2023թ․-ի նոյեմբերից և ավարտի կհասցվեն 2024 թվականի դեկտեմբերին։
Այս պահի դրությամբ իրականացվել է աշխատանքների շուրջ 60 տոկոսը։
Կարեն Սարգսյանը զրուցեց շինարանների հետ, արեց համապատասխան դիտողություններ ու առաջարկություններ և հույս հայտնեց, որ շինարարները բնակարանների կառուցման աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում։
«Ուրախալի է, որ մեր կողմից նախկինում նկատված թերությունները վերացվել են, ու առայժմ մենք նկատում ենք որակյալ շինարարություն։ Հուսանք, որ հետագա ընթացքն էլ կլինի գոհացուցիչ, ու սահմանված ժամկետներում բոլոր 4 բնակելի առանձնատները կհանձնվեն շահագործման, ու եկող տարեսկզբից արդեն հրետակոծությունից տուժած բնակիչները կկարողանան ապրել իրենց նորակառույց բնակարաններում»,-նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52