Նորություններ
Վարդենիս համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում սովորող տղաներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան
28.05.2024
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ ունեցած համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Վարդենիս համայնքի հանրակրթական տարբեր դպրոցների 9-րդ դասարաններում սովորող տղաները, իրենց ծնողների ու ՆԶՊ առարկան դասվանդող ուսուցիչների ուղեկցությամբ, ճանաչողական այցով եղել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Այցի ընթացքում դպրոցականները հանդիպել են վարժարանի տնօրենության հետ, կազմակերպել զրույց, հնարավորություն ստացել շրջայց կատարել վարժարանում, ծանոթանալ առկա պայմաններին և հնարավորություններին։
Հանդիպելով տեղի սաների հետ՝ դպրոցականները անմիջական զրույց են ունեցել նրանց հետ, ծանոթացել նաև վարժարանի առօրյային, անցուդարձին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Հանդիպման ավարտին 9-րդցիները վարժարանի ճաշարանում հրավիրվել են ճաշի։