Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ

28.05.2024

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:
1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր իղձը:
106 տարի առաջ՝ մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հիրավի հերոսական պայքարի: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը, նոր հեռանկարներ բացեց մեր պետության հետագան սեփական ուժի զորությամբ կերտելու, աշխարհի հետ ներդաշնակ զարգացման ուղին ոտք դնելու համար:
Այդ ամենը ձեռք բերվեց նաև ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի բացառիկ համախմբվածության շնորհիվ: Եվ անկասկած մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ էջերից է։
Այդ միասնությունն ու համախմբվածությունը թող զորավիգ լինեն մեզ նաև այսօր և հետագայում մեր խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, ձեռք բերածը պահպանելու, քայլ առ քայլ երկիրը շենացնելու և անկախ պետականությունը զորացնելու գործում՝ անցյալի սխալները երբևէ չկրկնելով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ:
Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն: Լինենք միասնական, և պատմական հաղթանակները զորավիգ կլինեն հզոր պետություն կերտելու մեր ջանքերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52