Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության ղեկավարությանը

27.05.2024

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպության տնօրեն Մարտինա Շալինիեի և նույն կազմակերպության Հայաստանյան ծրագրերի պատասխանատու Սեվաստիան Ֆավիեի հետ։
Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության Գեղարքարունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև հաստատված համագործակցության շրջանակներում իրականանացվող ծրագրերի ընթացքը տուրիզմի զարգացման ոլորտում։
Քննարկման առանցքում Գեղարքունիքի մարզում այս տարի նախատեսվող քայլարշավային տուրիզմի փառատոնի կազմակերպման հարցն էր, ինչպես նաև՝ քայլարշավային արահետների ստեղծման ուղղությունների համատեղ որոշումը և դրանց կահավորման աշխատանքների ձեռնարկումը։
Կարեն Սարգսյանը ֆրանսիական կողմին առաջարկեց՝ համատեղ քննարկման արդյունքում Գեղարքունիքի մարզի տարածքում հստակեցնել քայլարշավային արահետների երեք ուղղություն և այս տարվա ընթացքում ձեռնարկել ծրագրի իրականացումը, որպեսզի առաջիկայում արդյունքները լինեն հստակ ու տեսանելի, իսկ հետագայում նախագծվեն արահետների ստեղծման ու կառուցման նոր ուղղություններ։
«Տուրիզմի զարգացման ոլորտում մեր մարզն ունի անսահմանափակ հնարավարություններ, որի ներուժն ամբողջովին չի օգտագործվում։ Այդիսկ պատճառով մենք պետք է մտածենք ոչ միայն քայլարշավային տուրիզմի, այլ նաև զբոսաշրջային այլ ուղղությունների զարգացման հնարավորությունների մասին՝ մեր ծրագրերում ներգրավելով նաև մարզի համայնքներին, մասնավոր գործընկերներին, երիտասարդական կազմակերպություններին, շահագրգիռ այլ կառույցների։
Համատեղ կորոշենք նաև քայլարշավային փառատոնի անցկացման վայրը»,-նշեց Կարեն Սարգսյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52