Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

27.05.2024

2024 թվականի մայիսի 24-ին Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի N5, Ճամբարակի N1, Վարդենիսի N3 հիմնական, Զովաբերի միջնակարգ դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:
Օլիմպիադայի նպատակն նպաստել դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի զարգացմանը, շախմատ մարզաձևը նպատակաուղղելու սովորողների բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշների դաստիարակմանը, ինչպես նաև ի հայտ բերել շնորհալի մարզիկներին՝ նրանց հետագա մարզական կատարելագործումն ապահովելու համար:
Մրցումները անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Գլխավոր մրցավար՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Մերուժան Հայրապետյան:
Արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրոդ տեղը գրավել է Գավառի N5 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը` Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը:
Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:
Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:
Շախմատի օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2024 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:
Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52