Նորություններ
Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Դպրոցական Մատենադարան» միջոցառումը
24.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Մատենադարանի համաֆինանսավորմամբ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ 2024 թվականի մայիսի 17-23-ը Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում անցկացվել է «Դպրոցական Մատենադարան» միջոցառումը։
Ըստ նախատեսվածի՝ միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-12-րդ դասարանների՝ շուրջ 250 աշակերտներ։ Միջոցառումը ներկացվել է շրջիկ ցուցահանդեսի, վարպետաց դաս՝ ձեռագրերի ստեղծման, հայ միջնադարյան գրավոր ժառանգության, մատենադարանի պատմության և ձեռագրերի վերականգնման տեսքով։ Ընթացքն ապահովվել է երեք բաժններով. ցուցադրություն, պատկերներով տեսական և գործնական մաս, որոնց ընթացքում աշակերտները սովորել են ձեռագիր մատյանում գրել եղեգնյա գրիչներով, նկարազարդել ձեռագիր մանրանկար էջ և հատուկ գործիքների ու նյութերի միջոցով փորձել վերականգնել թերթի պատռված, պակասող կամ կտրված մասերը։ դասընթացներն անցկացրել են Մատենադարանի գիտաշխատողները, թանգարանի կրթական ծրագրերի բաժնի աշխատակիցները և վերականգնման բաժնի մասնագետները։