Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 24-ին և 25-ին դպրոցներում կանցկացվեն վերջին դասին նվիրված միջոցառումներ

23.05.2024

Գեղարքունիքի մարզային ենթակայության 116 և ԿԳՄՍ նախարարության ենթակայության 8 հանրակրթական դպրոցներից 5-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 110 դպրոցներում մայիսի 24-ին տեղի կունենան ավարտական «Վերջին դաս»-ին նվիրված միջոցառումներ, իսկ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ ունեցող 14 դպրոցներում նման արարողություններ կանցկացվեն մայիսի 25-ին։ 
Գեղարքունիքի մարզում 2023-2024 ուսումնական տարվա ավարտին իրենց կրթօջախներին հրաժեշտ կտան 1509՝ 12-րդ և 2671՝ 9-րդ դասարանցիներ, որոցից 2640-ը մարզային ենթակայության դպրոցների 9-րդ, իսկ 1106-ը՝ 12-րդ դասարանների շրջանավարտներ են։
Դպրոցներում միջոցառումները պատշաճ անցկացնելու, ավելորդ խնդիրներից և միջադեպերից զերծ մնալու նպատակով մայիսի 24-ին և 25-ին մարզի դպրոցներում, դպրոցամերձ տարածքներում և հանրային այլ վայրերում ուժեղացված ծառայություն կիրականացնեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները և պարեկային ծառայողները։
Շրջանավարտներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելուց, իսկ տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։
Ոստիկանության կողմից որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Այս ամենից զերծ մնալու համար ակնկալում ենք նաև ծնողների և ուսուցիչների աջակցությունը։
Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35