Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ավարտական դասարանի աշակերտներին

20.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Գավառ քաղաքի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ավարտական դասարանի 24 աշակերտներին՝ նրանց շնորհելով Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնված խորհրդանշական զանգերը և հաջողություններ մաղթելով հետագա ուսումնառության մեջ։
Գեղարքունիքի մարզպետի կողմից հրավիրված ընդունելությանը նախորդել էր Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված օրհության կարգը, որի ժամանակ աշակերտները հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ ստացել էին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։
Հանդիպման սկզբում իններորդ դասարանի դասղեկ Մարինե Հայթյանը և տարրական դասարանների դասվար Նաիրա Վարդանյանը ներկայացրին ավարտական դասարանի աշակերտների ուսումնական հաջողությունները և ձեռքբերումները, նշելով, որ դասարանն ունեցել է բարձր առաջադիմություն, իսկ շրջանավարտները որոշել են ուսումը շարունակել Գավառի ավագ դպրոցում կամ մարզի ու մայրաքաղաքի քոլեջներում՝ ամենատարբեր մասնագիտությունների գծով։
Ապա Կարեն Սարգսյանը զրուցեց շրջանավարտների հետ, հետաքրքրվեց նրանց ընտրած մասնագիտական կողմնորոշման մասին՝ հանդիպումն ավարտելով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով։
«Ձեզ համար հիմա չափազանց կարևոր ու վճռորոշ պահ է՝ հետագա ուսումնառության, մասնագիտական կողմնորոշման, կյանքի ուրույն ճանապարհ ընտրելու տեսանկյունից։ Մեր հայրենիքն ու պետականությունն ավելի ամուր կլինեն, եթե մենք ունենանք կիրթ ու գիտակից հասարակություն։ Իսկ ես ուզում եմ վստահ լինել, որ դուք կյանքի նոր շեմ եք մտնում կայուն գիտելիքներով, արժանի դաստիարակությամբ, վեհ նպատակներով։
Շնորհավորում եմ բոլորիդ հիմնական դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ հետագա ուսումնառության մեջ։ Ցանկանում եմ, որ ապրեք միշտ խաղաղ, հզոր ու ստեղծագործ Հայաստանում»,-հանդիպման ավարտին նշեց մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52