Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

20.05.2024

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների կողմից նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցումներից հետո Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին առնչվող մի շարք հարցեր:
Օրակարգային հարցերի շարքում էին նաև 2024 թվականին ՀՀ պետական միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների, միջպետական և հանրապետական ճանապարհների ամառայանին սպասարկման պատշաճ կազմակերպումը:
Հանձնարարվեց նաև ուշադրության կենտրոնում պահել փուլերով ընթացող սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի, ժամկետների և որակի պահպանումը՝ խախտումների դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված համարժեք քայլեր։
Խորհրդակցության ավարտին Կարեն Սարգսյանը հանձարարեց հետևողական լինել ճամբարներ հաճախող երեխաների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի պատվաստումների իրականացմանը:
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52