Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» իրազեկման արշավ

17.05.2024

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում անցկացվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային իրազեկման արշավը, որի նպատակն է զերծ մնալ վնասակար սովորություններից հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։
Վարդենիսում միջոցառումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության և կրթության նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի համայնքապետարանի, համայնքի դպրոցների միջոցով։
Ներկաներին ողջունել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ընդգծել իրազեկման արշավի կարևորությունը ոչ միայն նման միջոցառումների կազմակերպմամբ այլ նաև առօրյա կյանքում։
Իրազեկման արշավը մեկնարկել է քայլերթով, առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով։ Արշավին միացել են Վարդենիս համայնքի դպրոցականները, նրանց ծնողները, ուսուցիչներ, առողջապահական հիմնարկների նրկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։
Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններին վերաբերող տեղեկատվություն և իրազեկման թերթիկներ։
Հանրությունը տեղեկացվել է տարեկան սքրինինգների անհրաժեշտության մասին, շնորհալի դպրոցականների ուժերով կազմակերպվել են մշակութային միջոցառումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52