Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

14.05.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու և ոռոգման ջրատար ցանցեր։
Սուբվենցիոն 2 ծրագրերի համար ներդրվել է 23 միլիոն 749 հազար դրամ, որից 16 միլիոն 624 հազար 300 դրամը ՀՀ կառավարության, 7 միլիոն 124 հազար 700 դրամը Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Տրետուքի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 799 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում ոռոգման համակարգի ներքին ցանց է կառուցվել Տրետուք բնակավայրի ներսում՝ 232 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերից ավարտվել նույն տարեվերջին։
Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվանից ոռոգման ջուրը Տրետուքի 49 տնտեսություններին կմատակարարվի ժամանակին և անկորուստ։
Տրետուքի խմելու ջրի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 950 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրի իրականացման արդյունքում Տրետուքում կառուցվել է 2268 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, 1 մարիչ հոր, 2 անցումներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հոկտեմբերի կեսերից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Ծրագրի շահառու են հանդիսանում սահմանամերձ Տրետուք գյուղի բոլոր տնտեսությունները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52