Նորություններ
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մարտունի համայնքում էր
14.05.2024
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ մայիսի 14-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները Գեղարքունիքի մարզում հերթական հանդիպումն անցկացրին Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։
Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։
Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։
Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։