Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցութունը

13.05.2024

Մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից տեղահանված անձանց առկա խնդիրների կարգավորման, 2023 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի կատարողական արդյունքների, գարնանացանի ընթացքի, հանրակրթական հաստատություններում էլեկտրոնային գրատատախտակների և նոր համակարգիչների ձեռքբերման հետ կապված հարցեր։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարեց՝ վերահսկել ու կանոնակարգել դպրոցական էքսկուրսիաները և «Վերջին դաս» միջոցառմանը բացառել դրամահավաքության որևէ դեպք, իսկ բնակավայրերում կենսական նշանակության ծրագրեր կազմելու դեպքում առաջնահերթությունը տալ խմելու և ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներին, նոր միայն ձեռնարկել այլ բովանդակության ծրագրերի կազմման ու հաստատման գործընթացները։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52