Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը` «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային 2024 թվականի խճուղավազքի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

13.05.2024

2024 թվականի մայիսի 10-ին Ծովինար բնակավայրի հարակից անտառային տարածքի 5 կիլոմետրանոց արահետային խճուղում կազմակերպվեց և անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցումների մարզային փուլը։
Մրցումներն անցկացվեցին թիմային կարգով։ Թիմի կազմը բաղկացած էր նույն դպրոցի 7 աշակերտներից, այդ թվում` 2 աղջիկ և 5 տղա: Մրցապայքարը համարվում էր ավարտված, եթե թիմի բոլոր անդամները հաղթահարում էին 5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, հակառակ դեպքում թիմի արդյունքները զրոյացվում էին:
Մարզային փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 28 դպրոցական թիմեր, նրանց մեծ մասը կարողացան ավարտել մրցապայքարը։
Խճուղավազքի մասնակիցների անվտանգությունն ապահովում էին ոստիկանության ծառայության աշխատակիցները, իսկ առաջին բուժօգնությունը՝ Մարտունու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության բուժանձնակազմը:
Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականում Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմն էր, իսկ երրորդ տեղում՝ Ծովինար գյուղի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր:
Մարզային փուլի հաղթող ճանաչված Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 17-18-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լճի շուրջ՝ 5 կմ շառավղով ընտրված տարածքում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 16:57:22