Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզից 35 ընտանիք դիմել է բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից օգտվելու և անհատույց բնակարան կառուցելու համար

10.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ և ԱՍԱ վարչությունների ներկայացուցիչները հանդիպումներ անցկացրին Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, որի նպատակն էր տեղաբնակների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և տվյալ համանքներում վերաբնակություն հաստատած հայրենակիցների շրջանում իրազեկել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Մարզի համայնքներում հանդիպումն անցկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը, ԱՍԱ վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքների միասնական սոցիալական ծառայությունների, բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իրազեկման արշավի շրջանակներում բանախոսները հանդիպումներ ունեցան ավելի քան 550 քաղաքացու հետ, խոսեցին բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում հանգամանալից ներկայացնելով պետության կողմից սահմանված պայմաններին համապատասխանող ընտանիքներին մինչև 60 մլն դրամ անհատույց պետական աջակցություն տրամադրելու, բնակարան կառուցելու, բնակության պայմանները բարելավելու գործընթացից օգտվելու մանրամասները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Հանդիպումների, դրանց ընթացքում ծրագրի վերաբերյալ իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 8-ի դրությամբ բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել 35 ընտանիք, որից 30-ը՝ Վարդենիս համայնքից և 5-ը՝ Ճամբարակ համայնքից։
Վարդենիս համայնքում պատկերը հետևյալն է․
1 ընտանիք դիմել է պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Ազատ բնակավայրում, 2 ընտանիք՝ Կութում, 25 ընտանիք՝ Սոթքում և 2 ընտանիք՝ Վերին Շորժայում։
Վերջիններիս կողմից ներկայացված հայտերից 28-ն արդեն Միասնական սոցիալական ծառայության և բանկի կողմից հաստատվել են, իսկ 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում։
Ճամբարակ համայնքում պատկերը հետևյալն է․
5 ընտանիք դիմել է պետական աջակցության ծրագրից օգտվելու միջոցով բնակարան կառուցել Վահան բնակավայրում, որից 1 ընտանիքի հայտը բավարարվել և պետական աջակցությամբ բնակարանի շինարարությունն ընթացքի մեջ է, 2 ընտանիքների հայտերը բանկի կողմից հաստատվել են և 2 ընտանիքների հայտերը գտնվում են քննարկման փուլում։
Այսպիսով՝
Եթե ընտանիքը ցանկանում է բնակարան կառուցել սահմանամերձ որևէ բնակավայրում, ապա դիմում է բանկ կամ վարկային կազմակերպություն՝ տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալու համար։ Անհրաժեշտ պայմաններին բավարարելու պարագայում պետությունը հաստատում է ընտանիքին, տուն կառուցելու նպատակով, մինչև 16 միլիոն դրամ և տոկոսագումարը մարելու համար մինչև 12,7 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հայտը։
ՀՀ կառավարություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52