Նորություններ
Սարուխանի արվեստի և Սևանի երաժշտական դպրոցների երգչախմբերը «Երգող Հայաստան» մանկապատանեկան մրցույթի մրցանակակիրներ
08.05.2024
Երևանի երաժշտական ընկերությունը ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ 11-րդ անգամ կազմակերպում և Հայաստանի ողջ տարածքում անցկացնում է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը:
11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին:
Մրցույթի մարզային փուլը անցկացվել է ապրիլի 19-ին՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, որին մասնակցել են Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Մարտունու, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական, ինչպես նաև Նորատուսի և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:
Այս փուլում հաղթող են ճանաչվել և հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացել Գավառի Հենրիկ Թալալյանի անվան, Սևանի, Վարդենիսի թիվ 1 երաժշտական և Սարուխանի արվեստի դպրոցների երգչախմբերը:
Մրցույթի հանրապետական փուլը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, որի արդյունքում հաղթող են ճանաչվել Սարուխանի արվեստի դպրոցի՝ խմբավար Բալասան Դարբինյան և Սևանի երաժշտական դպրոցի՝ խմբավար Սեդա Առաքելյան երգչախումբերը:
Վերջիններս մասնակցել են նաև Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած գալա համերգին, արժանացել 3-րդ կարգի մրցանակի և պատվոգրի, իսկ խմբավարները ՝ դրամական պարգևի։