Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց խորհրդակցություն

08.05.2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։
Կարեն Սարգսյանն անդրադարձավ Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակային միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, շարժական գույքի բազաների ճշգրտման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցերին։
Մարզպետը հորդորեց համայնքի ղեկավարին ու բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ քննարկվող հարցերի կարգավորման ուղղությամբ լինել հետևողական, համագործակցված աշխատանք տանել Գեղարքունիքի մարզպետարանի, այլ գերատեսչությունների ու պատկան մարմինների հետ։
«Վարչական ղեկավարները բոլոր ոլորտներում պետք է ցուցաբերեն անհրաժեշտ պատասխանատվություն ու հետևողականություն, մշտապես շփվեն բնակչության հետ, ամեն օր գտնվեն իրենց բնակավայրերի շինհրապարակներում, դպրոցներում, բուժհիմնարկերում, վեր հանեն նկատվող թերությունները, արձանագրեն առաջ քաշված հիմնախնդիրները՝ համայնքապետարանում ու մարզպետարանում դրանք քննարկման նյութ դարձնելու նպատակով։
Նախորդ տարվա ընթացքում Մարտունի համայնքում մեծածավալ շինարարություն է իրականացվել, ձեռքբերումներ արձանագրվել են նաև կենսագործունեության այլ ոլորտներում։ Մեզ այս տարի ևս բավականին ընդգրկուն, պարտավորեցնող աշխատանքներ են սպասում, որոնց իրականացման համար անհրաժետ են բոլորիս համատեղ ջանքերը։ Հավատացած եմ, որ 2024 թվականը ևս կկարողանանք փակել գոհացուցիչ արդյունքներով ու նշանակալի ձեռքբերումներով»,-խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը և բնակավայրերի վարչական ղեկավարները հանդես եկան մի շարք առաջարկներով ու հարցադրումներով, որոնց շուրջ մարզպետի կողմից տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52