Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը

08.05.2024

Մայիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Ընդունելությանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի մի խումբ բնակիչներ դիմեցին թաղամասում գործող Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման նպատակով դպրոցի դասապրոցեսի ժամանակավոր անցկացման վայրի ընտրության իրենց առաջարկով և թաղամասի ոռոգման ջրի խնդրով։
Ցուցակագրված մնացած քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվելու, հողատարածքի և բնակելի շենքի գրանցման, դրամական աջակցություն ստանալու նպատակով։
Բոլոր քաղաքացիների դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52