Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի հինգ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

08.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 205 միլիոն 882,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Այդ թվում՝
115 միլիոն 678,9 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2023 թվական 1-ին փուլ՝ Ծովագյուղ, Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման, 2024 թվական 2-րդ փուլ՝ Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա և Նորաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգման համար / Ծաղկունք,Դդմաշեն /։
66 միլիոն 291 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Գայի փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման, Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման, 6 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման, Արփունք բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման, Ակունք բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատման, Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Ծովակ բնակավայրի 1 փողոցի, 11 փակուղի հասեցի ճանապարհի ասֆալտապատման, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատման համար /Տորֆավան, Ծովակ, Կարճաղբյուր/։
12 միլիոն 144,6 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման» համար /Գեղհովիտ, Լեռնակերտ-լրացուցիչ/։
6 միլիոն 716,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Ծովինար, Վարդաձոր, Վարդենիկ բնակավայրերում խմելու ջրի կապտաժների կառուցման» համար /Երանոս/։
5 միլիոն 051,8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի «Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի կապտաժիների կառուցման» համար /Զոլաքար-լրացուցիչ/։
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52