Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

08.05.2024


Սիրելի հայրենակիցներ,
Այսօր` մայիսի 8-ին նշվում է Երկրապահի օրը, ինչի առթիվ հպարտությամբ ու ջերմորեն շնորհավորում եմ մեծ երկրապահական ընտանիքին, որի հիմնադիրն էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Մեր անկախ պետականության կերտման ու կայացման գործում մեծ և անժխտելի է Երկրապահի անցած փառավոր ուղին, որի մասին ընդմիշտ կվկայի մեր ժողովրդի պատմությունը:
Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով:
Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը:
Երկրապահ կամավորականների միությունը, նվիրվածությամբ ու հավատով, այսօր էլ շարունակում է իր նշանակալի ավանդն ունենալ բանակային կադրերի համալրման, զոհված և վիրավոր ընկերների ընտանիքներին սատար կանգնելու, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Համոզված եմ, որ ապավինելով իր փառավոր ուղուն ու դավանած արժեքներին, Երկրապահը այսուհետ ևս կառաջնորդվի ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներով՝ հավատարիմ մնալով իր բուն կոչմանն ու նպատակներին:
Սիրելի Երկրապահներ, ևս մեկ անգամ շնորհավորելով հպարտության տոն դարձած այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն և երջանկություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52