Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի համայնքներում

07.05.2024

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ, օրերս հանդիպումներ ունեցան Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։
Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։
Վարժարանի սաները խոսեցին նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվեցին իրենց տպավորություններով և կարծիքներով։
Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացան  իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:20:35