Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

06.05.2024

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ և ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 35 միլիոն 86 հազար 435 դրամ, որից 16 միլիոն 913 հազար դրամը ՀՀ կառավարության, 18 միլիոն 173 հազար 435 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Հայրավանքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 515 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և ավարտվել 2023 թվականի սկզբին։
Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Հայրավանքի Համալիրի, Կոլխոզնիկների, Բարի գալուստ փողոցներում և կենտրոնական փողոցի 1-ին և 3-րդ նրբանցքներում, շուրջ 1600 մետր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 46 լուսատու։
Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Հայրավանքի մանկական խաղահրապարակի և պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 23 միլիոն 631 հազար 435 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։
Խաղահրապարակը և պուրակը կառուցվել է Հայրավանքի կենտրոնական մասում։
Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
Ծրագրի շահառու են հանդիսանում Հայրավանքի մանկահասակ բոլոր երեխաները։
Հայրավանքի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից և ավարտվել նույն տարվա օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Սևան-Գավառ մայրուղու Հայրավանքի հատվածում, բնակավայրի մուտքի մոտ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52