Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի» բացման պաշտոնական արարողությունը

04.05.2024

Ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ՝ Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով, ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ներկայացուցիչներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, Ծովագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ծովագյուղի բնակիչներ և այլ հրավիրվածներ:
«Ես մեծ պատիվ ունեմ այսօր միանալու ձեզ` Գեղարքունիքի մարզում մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծման ծրագրի» ավարտական արարողությանը:
Ճապոնիայի դեսպանատան և «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի համատեղ նախագիծը, կնպաստի տարեկան ավելի քան 400 կանանց և երիտասարդների համար արժեքավոր հմտությունների, փորձի և եկամուտների ստեղծմանը՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգիայի օգտագործման վերաբերյալ կարողությունների զարգացման միջոցով:
Ուրախալի է տեսնել, թե ինչպես են մեր միջազգային գործընկերներ` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը ընդլայնում այս կենտրոնի կարողությունները` տրամադրելով փորձնական վայրեր ստեղծելու հնարավորություն, աջակցելով այս ծրագրի կայունությանը:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում այս նշանակալից նախաձեռնության բոլոր մասնակիցներին և
շնորհավորում ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ»,- իր խոսքում նշեց Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջունեց ներկաներին և շնորհավորեց «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի» բացման առիթով։
Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերին մշտապես աջակցելու համար,
մեծ գնահատանքի արժանացնելով բարեկամ երկրների միջև համագործակցության ամրապնդումը:
Ջանիկ Բազեյանը հավաստիացրեց, որ համայնքային իշխանությունների ներգրավմամբ և համատեղ ներդրումներով ու աշխատանքով նոր խթան կարող է հաղորդվել Գեղարքունիքի մարզում իրականացվող ծրագրերին։
«ԾովԵՄ» Կենտրոնում ուսուցանվելու են Էներգաարդյունավետություն, բնական հողագործություն, էկոզբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն։
Կենտրոնի շենքը հիմնանորոգվել է էներգաարդյունավետության բոլոր չափորոշիչներին համապատասխան՝ որպես ցուցադրական օրինակ դասընթացի մասնակիցների համար։
Այն ամբողջովին ջերմամեկուսացված է և ունի օդափոխության ժամանակակից համակարգ, որը գրեթե բացառում է ջերմաստիճանի փոփոխությունը օդափոխության ընթացքում։
Կենտրոնն ունի նաև բնական այգեգործության և էկոտուրիզմի ցուցադրական տեղամասեր, որոնք ծառայում են գործնական ուսուցումների համար։
Դրանց ստեղծումը ֆինանսավորվել է GIZ-ի EU4Sevan ծրագրի և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից։
Կենտրոնը գործելու է որպես սոցիալական ձեռնարկություն։
Զբոսաշրջային հոսքերից և ցուցադրական այգու բերքի վաճառքից գոյացած շահույթը ուղղվելու է կենտրոնի կայունությանը՝ անվճար դասընթացների կազմակերպման, շահառուներին տնկիներ, գործիքներ և տեխնիկական աջակցություն տրամադելու համար։
#ԳԵՂԱՄԱԳեղարքունիքիմարզայինհեռուստաընկերություն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52