Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը

03.05.2024

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնությունը մեկնարկեց մարտի 26-ին, որին մասնակցեցին Մարտունու, Գավառի, Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։
Ֆուտզալի մարզային առաջնության մասնակիցները բաժանվել էին երկու ենթախմբերի։ Առաջին ենթախմբից կիսափզրափակիչ էին դուրս եկել Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, երկրորդ ենթախմբից՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հանդիպել էին Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի, երկրորդ խաղում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրակար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։
Ծավալված հետաքրքիր ու անզիջում պայքարում Մարտունու համայնքապետարանը հաղթել էր բանակայիններին, իսկ ոստիկանները՝ փրկարարներին։
Երրորդ տեղի համար պայքարում մրցել էին ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը:
Համառ պայքարում հաղթել էին բանակայինները:
Իսկ գլխավոր մրցանակը վիճարկվեց մայիսի 3-ին, Մարտունու համայնքապետարանի և ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն թիմերի միջև:
Առաջին խաղակեսն ավարտվեց Մարտունու համայնքապետարանի թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում մարտունեցիները ևս մեկ գնդակ խփեցին մրցակցի դարպասը՝ ամրապնդելով իրենց հաղթանակը։
Մրցաշարի բոլոր հանդիպումները կայացան Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։
Մրցանակները՝ գավաթների և դրամական պարգևների տեսքով, հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետի կողմից հավաստագրեր շնորհվեցին մրցաշարին մասնակցած բոլոր թիմերին։
Կարեն Սարգսյանը շնորհավորեց ֆուտզալի մարզային առաջնության մրցանակակիր ու մասնակից բոլոր թիմերին, շնորհակալություն հայտնեց Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի տնօրինությանն ու աշխատակիցներին՝ միաժամանակ հավաստելով, որ ֆուտզալի մարզային առաջնությունը կլինի շարունակական, իսկ առաջիկայում մարզային մրցումներ կանցկացվեն այլ մարզաձևերից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52