Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ է հատկացրել Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում չորս տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար

02.05.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից 79 միլիոն 983,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։
Այդ ծրագրերի ցանկում ներառված են 2022 թվականի սեպտեմբեր ամսին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սոթք բնակավայրում հրետակոծությունից քանդված և քանդման ենթակա ճանաչված 4 տների կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։
Գումարը բաշխվել է հետևյալ կերպ.
21 միլիոն 686,4 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի Խճուղի թիվ 33 հասցեում բնակելի տան կառուցման համար (Լևոն Բոզոյան):
17 միլիոն 780,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի 3-րդ նրբանցք թիվ 34 հասցեում բնակելի տան կառուցման համար (Հովակիմ Աբրահամյան):
17 միլիոն 535,3 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 12 հասցեում բնակելի տան կառուցման համար (Արաքսյա Առուստամյան):
22 միլիոն 981,7 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 1-ին փողոցի թիվ 10 հասցեում բնակելի տան կառուցման համար (Ստանիսլավ Գալուստյան):
ՀՀ կառավարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:02:53