Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը Գեղարքունիքի մարզում

30.04.2024


Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը:
Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին տարբեր հանդիպումների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից իրականացվել են իմունականխարգելման, պատվաստումների միջոցով վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին իրազեկման միջոցառումներ:
Բուժաշխատողները հանդիպումներ են ունեցել իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատությունների աշխատակազմերի, դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների, նրանց ծնողների հետ։
Որոշ ուսումնական հաստատություններում կազմակերպվել են նաև քննարկվող թեմաներին բնորոշ սովորողների ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները ներկայացրել են երկխոսությունների, դերային տարբեր խաղերի միջոցով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52