Նորություններ
Աշխատանքային հերթական խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում
29.04.2024
Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ:
Նախ ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները, ապա անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին:
Անդրադարձ է կատարվել համայնքներում իրականացվող սուբվենցիոն ինչպես նաև այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի շինարարական աշխատանքների ընթացքին, դրանց որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը:
Անդրադարձ է կատարվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրմանն ու բյուջետային գործընթացների կատարմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, առողջապահության ոլորտի անելիքներին:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համայնքային ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք այլ հարցեր ևս, տրվել են նոր հանձնարարականներ: