Նորություններ
ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմակերպվեցին տարաբնույթ միջոցառումներ
27.04.2024
ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզի Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղակայված բիզնես կենտրոնում, Լճաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճում, Մարտունի քաղաքի մշակույթի տանը, Վարդենիկ բնակավայրի վարչական շենքում, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում, Կարճաղբյուր բնակավայրի մշակույթի տանը, Ճամբարակ քաղաքի գեղարվեստի դպրոցում, Վահան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվեցին «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ։
Հանդիպումների ընթացքում որպես բանախոսներ, հանդես եկան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում ներդրում ունեցող, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձինք, ովքեր ներկայացրին պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով ու ձեռքբերումներով կիսվեցին քննարկումների մասնակիցների հետ։
Համայնքներում բանախոսություններին հաջորդեցին մշակութային միջոցառումները, որոնց ընթացքում հանդես եկան տվյալ համայնքի մշակութային հաստատությունների սաները, ակտիվ դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդները։