Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավերժ խոնարհում սրբադասված նահատակների հիշատակի առջև

24.04.2024

Ապրիլի 24-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցեցին խնկարկման և մոմավառության արարողությանը, որը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի։
Բարեխոսության կարգից հետո հոգևոր հովիվը հնչեցրեց նաև ոգեկոչման խոսքեր։
Այնուհետև արարողության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակն հավերժացնող հուշաքարի առջև։
Մեծ Եղեռնի 109–րդ տարելիցի առթիվ հարգանքի տուրք է մատուցվել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:36:52